Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով՝ մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Եթե նախկինում քաղաքաշինական խորհրդում ընդգրկված էին միայն ճարտարապետներ, ապա այսօր ձևավորված է 6 հանձնաժողով, այդ թվում նաև ձեր հանձնաժողովը, և վստահ եմ, որ այդ հաձնաժողովներից յուրաքանչյուրն իր լուրջ դերակատարումը կունենա համաքաղաքային նշանակության ծրագրերն առավել համակողմանի դիտարկելու և դրանք կյանքի կոչելու հարցում: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք Երևանը դարձնել այնպիսին, ինչպիսին ցանականում ենք տեսնել բոլորս»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Հանձնաժողովի անդամները վստահեցրել են, որ հետևողական ու անաչառ կլինեն իրենց եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացնելիս: Երիտասարդները Տարոն Մարգարյանի հետ ունեցած հարց ու պատասխանի շրջանակում տեղեկացել են քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ներկայում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել մշտապես հանդիպելու և լսելու մայրաքաղաքին առնչվող այս կամ այն խնդրի հետ կապված երիտասարդության բարձրացրած հարցերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանձնաժողովի անդրանիկ նիստի անդամները միաձայն քվերակությամբ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասադության հանձնաժողովի նախագահ են ընտրել երիտասարդության հարցերով քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում