Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի շրջանակներում Մեքսիկայի ընտրանին դուրս է եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակչում մեքսիկացի ֆուտբոլիստներն առավելության են հասել Ճապոնիայի հավաքականի նկատմամբ. «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ Մեքսիկայի օլիմպիական ընտրանու:
Եզրափակչում մեքսիկացիները կխաղան Բրազիլիայի հավաքականի հետ: Օլիմպիադայի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը կկայանա օգոստոսի 11-ին, իսկ երրորդ տեղի համար թիմերը կպայքարեն 1 օր առաջ` օգոստոսի 10-ին:







































