Կամերունի Օլիմպիական հավաքականի 7 մարզիկ փախել են Օլիմպիական ճամբարից: Այդ մասին են տեղեկացրել բրիտանական լրատվամիջոցները: Կամերունի պատվիրակության ղեկավար Դևիդ Ուջունգը հայտնել է, որ երկրի ներկայացուցիչների փախուստը հաստատվել է:
«Այո՛, 7 մարզիկներ անհետացել են`5 բռնցքամարտիկ, 1 լողորդ և ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահը»,- հայտնել է Ուջունգը:
Նշվում է նաև, որ փախուստի դիմած մարզիկները, հավանաբար, որոշել են ապաստան գտնել Եվրոպայում` Կամերունի տնտեսական ծանր վիճակից խուսափելու պատճառով:








































