Նյու Յորքի ոստիկանությունը դիմել է Twitter միկրոբլոգային ծառայության ղեկավարությանը` խնդրելով տրամադրել այն օգտատիրոջ տվյալները, ով սպառնացել էր գնդակահարել նյույորքյան թատրոնի այցելուներին: Սակայն, հենվելով սեփական աղբյուրների վրա New York Post-ը նշում է, որ ընկերությունը մերժել է խնդրանքը:
Թերթի տեղեկություններով՝ հնարավոր ահաբեկչական գործողության մասին տեղեկատվությունը նյույորքյան ոստիկանությունը ստացել էր օգոստոսի 3-ին: Հանցագործի թիրախը թատրոնում նախօրեին բեմադրված ներկայացման պրիմերիան էր, որին մասնակցում էր Մայք Թայսոնը: Ներկայացաման պրեմիերան տեղի էր ունեցել Մանհեթենի Longacre թատրոնում:
Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել Twitter-ի բազմաթիվ երկխոսություններին, որոնց հեղինակները քննարկել են այդ ահաբեկչական ակտը: Մասնավորապես մասնակիցներից մեկն իր զրուցակցին հարցրել է, թե ինչու ահաբեկիչը չի կատարել իր սպառնալիքները, ի պատասխան մյուսն ասել է, որ վերջին պահին փոխվել են նրա ծրագրերը և նա ստիպված է եղել տեղափոխվել Ֆլորիդա, և բացի դրանից, նա վերջնականապես չի հստակեցրել իր բոլոր զոհերի ցուցակը:
Պարբերականի հաղորդմամբ նախկինում այս օգտատերն իր թողած գրառումներում սպառնացել է սպանել հնարավորնիս շատ հանդիսատես ներկայացման պրեմիերայի ժամանակ: Միևնույն ժամանակ այդ իրադարձությունը համեմատել է Ավրորա քաղաքում հուլիսի 20-ին տեղի ունեցած սպանդի հետ: Հիշեցնենք, որ այդ օրը Ջեյմս Հոլմսը կրակահերթ է բացել Ավրորա քաղաքի կինոթատրոնում «Սև ուրվական. լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ և սպանել 12, վիրավորել 60 մարդ:
Հնարավոր ահաբեկչական ակտի մասին տեղեկատվությունը ստանալուց հետո անմիջապես ոստիկանները դիմել էին Twitter-ի ղեկավարությանը` այդ օգտատիրոջ մասին տեղեկատվություն ստանալու համար, սակայն միկրոբլոգը, այդ սպառնալիքը համարելով անլուրջ, ոչ մի տեղեկություն չի հաղորդել տվյալ օգտատիրոջ մասին:
Մերժում ստանալուց հետո` ոստիկանները թատրոն են ուղարկել հատուկ նշանակության ջոկատ, որն էլ հսկողությակ տակ է վերցրել շինությունը: Միաժամանակ իրավապաշտպան մարմինները դիմել են Մանհեթենի դատարան, որտեղից ծանուցագիր է ստացել` պարտավորեցնելով Twitter-ին դատարան ներկայանալ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Տեղեկատվության տրամադրման օրն օգոստոսի 7-ն է:
Միկրոբլոգի ղեկավարությունն այս հաղորդագրությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել:









































