Շվեյցարացի գիտնականները հորմոնալ սփրեյ են ստեղծել, որը կօգնի ամուսիններին ընդհանուր լեզու գտնել:Միևնույն ժամանակ այն կբարձրացնի լիբիդոն (սեռական ցանկությունը) և կնպաստի սեռական կյանքի բարելավմանը: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Սփրեյի հիմնական բաղադրիչը օքսիտոցինն է: Այն անվանում են նաև «նրբության և վստահության հորմոն»:Այն տղամարդկանց դարձնում է ուշադիր և քնքուշ, իսկ կանանց՝ հանդարտ և հարմարվող:
Այդ հորմոնը էմոցիոնալ կապ է առաջացնում մոր և մանկան միջև: Կանանց մոտ այդ հորմոնն առաջանում է ծննաբերության և կրծքով կերակրելու ժամանակ:
Ցյուրիխի համալսարանի մանագետների անցկացրած փորձի ժամանակ զույգերին առաջարկվել է հիշել ամենակոնֆլիկտային պահերը:Բացասական հիշողություններն արթնացնելու համար նրանց տրվել է 45 րոպե: Այնուհետև մասնակիցների ուղղությամբ արձակել են օկսիտոցին, որից հետո զույգերը սկսել են միմյանց նկատմամբ ավելի ընկերասեր լինել:
Գիտնականները խորհուրդ են տալիս սփրեյն օգտագործել օրական երկու անգամ՝ մարդկային փոխհարաբերությունների և սեռական կյանքի բարելավման համար:










































