Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների պայքարում հաղթանակով մեկնարկեց Արթուր Ալեքսանյանը։
Արթուրը պարտության մատնեց 26-ամյա իտալացի Դիագորո Տիմոնչինիին։
Արթուրը գերազանց գոտեմարտ անցկացրեց և առաջին մրցափուլում աշխատանքային գոտուց դուրս հրեց մրցակցին՝ վաստակելով 1 միավոր, իսկ երկրորդում կարողացավ գլորում իրականացնել՝ վաստակելով 2 միավոր։ Արթուրն ընդհանուր 3։0 հաշվով հաղթանակ տարավ։








































