Trend-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը մերժել է ադրբեջանական անձնանունների լուսաֆորային համակարգը, որի համաձայն՝ ազգային ակադեմիայի գիտնականները անունները դասակարգում էին՝ որպես բարոյա-գաղափարախոսական նորմերին համապատասխանող, ոչ ցանկալի և արգելված:
Եվ ահա, ակադեմիային հրահանգավորվել է մինչև այս ամսվա վերջը մոտ 180 հազար անուն ներառող նոր ցուցակ ներկայացնել նախարարության հաստատմանը:
Ադրբեջանում անձնանունների շուրջ քննարկումները սկսվել են անցած տարի: Իշխանությունները ցանկանում են հասարակությունից իսպառ վերացնել կոմունիստական անցյալը հիշեցնող, կրոնական ծայրահեղականություն ու հետամնացություն արտահայտող անունները։