ԱՄՆ Վիսկոնսին նահանգում օգոստոսի 5-ին տեղի ունեցած հրաձգությունից հետո հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել: Դեթրոյթի նավահանգստում` Detroit Princess նավի ուղեկիցների հետ վիճաբանելուց հետո, կինը կրակ է բացել հավաքվածների վրա: Այս մասին հաղորդում է CNN-ը` հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Հրաձգության հետևանքով 4 տղամարդ և 3 կին ծանր վիճակով հոսպիտալացվել են: Տուժած կանանցից մեկը եղել է նավի անձնակազմի անդամ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ կիրակի Օեկ Կրիկ քաղաքում նախկին զինվորական, 40-ամյա Ուայլդ Մայքլ Փեյջը ներխուժել է սիկհերի տաճար և անկանոն կրակ բացել` սպանելով 6 մարդու:







































