Օգոստոսի 8-ին լրանում է Հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի` Արծվաշենի անկման 20-րդ տարելիցը: Այդ օրը ժամը 12-ին Ճամբարակ քաղաքում տեղի կունենա հիշատակի միջոցառում, որի ժամանակ նախատեսվում է բացել արծվաշենցիների ջանքերով կառուցված հուշարձան: Այդ մասին տեղեկացնում են «ԱՐԾՎԱՇԵՆ» հայրենակցական միությունից:
Արծվաշենը գյուղ է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի արևելյան մասում: 1992 թվականի օգոստոսի 8-ից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և մինչ այսօր գտնվում է օկուպացված վիճակում:







































