Ուղղափառ հանրության ներկայացուցիչները գտնում են, որ Մադոննան համասեռամոլության դեմ պետերբուրգյան օրենքի և Pussy Riot-ի նկատմամբ դատավարության դեմ հնարավոր հայտարարույթուններով կարող է մթագնում առաջացնել ռուսական հասարակության մեջ: Սակայն նրա համերգի կապակցությամբ զանգվածային բողոքի ակցիաներ չեն նախատեսվում, այլ կբավարարվեն փոփ-երգչուհու լուսանկարի հրկիզմամբ:
Հիշեցնենք, որ Մադոննան օգոստոսի 7-ին ելույթ կունենա Մոսկվայում, իսկ օգոստոսի 9-ին` Սանկտ-Պետերբուրգում:
Նախատեսվում է, որ համերգի ժամանակ փոփ-երգչուհին մի շարք հայտարարություններ կարող է անել համասեռամոլության քարոզչության դեմ ուղղված պետերբուրգյան օրենքի և հայտնի Pussy Riot խմբի դատավարության վերաբերյալ: Նախկինում Մադոննայի Լեհաստանում կայանալիք համերգի դեմ հանդես են եկել լեհ կաթոլիկները:









































