Իտալական «Ջենոա»-ի 29-ամյա պաշտպան Չեզարե Բովոն, հնարավոր է, լքի թիմը:
Ըստ Tuttosport-ի՝ իտալական «Միլան»-ը պատրաստ է 5 միլիոն եվրո վճարել՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Նշենք, որ իտալական ակումբը առաջատար ֆուտբոլիստներին բաց թողնելուց հետո ակտիվորեն խաղացողներ է փնտրում, որոնք կուժեղացնեն թիմի կազմը:












































