Միջազգային կարմիր խաչի կոմիտեն դադարեցրել է աշխատանքը Բենգազում և Միսրատեում այն բանից հետո, երբ անհայտ անձինք հարձակվել են Միսրատեում գտնվող կազմակերպության գրասենյակի վրա: Կարմիր խաչի գրասենյակի վրա հրաձգության ժամանակ այնտեղ գտնվող յոթ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Ականատեսների վկայությամբ` չարագործները հրթիռներ ու ռումբեր են կիրառել, շենքը մեծապես վնասվել է:
Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատակիցներին արդեն տեղափոխել են Տրիպոլի:
Տարածած հաղորդագրության մեջ Միջազգային կարմիր խաչը ափսոսանք է հայտնում, որ ստիպված է դադարեցնել իր աշխատանքը լիբանանյան երկու քաղաքներում:
Այս քաղաքներում Կարմիր խաչի աշխատակիցների վրա սա արդեն հինգերորդ հարձակումն է վերջին երեք ամսվա ընթացքում:











































