Քիչ անց Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարում իր ելույթը կսկսի Արսեն Ջուլֆալակյանը և եզրափակիչում կփորձի պարտության մատնել ռուս Ռոման Վլասովին ու Արմեն Նազարյանի` 1996թ հաջողությունից հետո ՀՀ-ին բերել Օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Ջուլֆալակյանը պարտության մատնեց ղազախ Դանիյար Կոբոնովին, քառորդ եզրափակիչում` բելառուս Ալեկսանդր Կիկինիոուին: Կիսաեզրափակիչում Արսենն առավելության հասավ ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ:
Արսենն իր հակառակորդներին հնարավորություն չտվեց վաստակելու գեթ 1 միավոր: Այսպիսով` Ջուլֆալակյան vs Վլասով. ոսկե մեդալի սպասելիքներով:








































