Թուրքիայի նախագահ Աբդալլահ Գյուլը հայտնվել է անհարմար դրության մեջ այն բանից հետո, երբ գրառում է թողել Twitter միկրոբլոգերի կայքում` հետևելով այլ երկրներում իր գործընկերներին:
Ըստ Rosbalt-ի` Գյուլը գրել է, որ շատ լավ ժամանակ է անցկացրել տանը կնոջ հետ` դիտելով «Թագավորը խոսում է» (The King’s Speech) ֆիլմը:
Սակայն այդ ֆիլմը դեռ չի վաճառվում DVD-ով, իսկ դրա ցուցադրությունը Թուրքիայում դեռ չի սկսվել:
Փաստորեն նա նայել է այդ ֆիլմի գողացված տարբերակը: Այս հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես բլոգերական համայնքում, որոնք Գյուլին մեղադրել են ֆիլմերը գողացված խտասկավառակներով նայելու մեջ:
Зеркало недели-ն ենթադրել է, որ նախագահ Գյուլի համար կազմակերպվել է ֆիլմի բացառիկ ցուցադրություն, սակայն դրա հաստատումը դեռ չկա: