Թենեսի նահանգի գործարար Ջիմի Հասլամը, որը մերձճանապարհային հանգստյան գոտիների ցանցի սեփականատեր է, գնել է ֆուտբոլի ազգային լիգայի «Քլիվլենդ» ակումբը: Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ` գործարքի արժեքը կազմել է 1 մլրդ ԱՄՆ դոլար:
Հասլամը, ում պատկանում է ԱՖԼ-ի մեկ այլ ակումբի` «Փիթսբուրգ Սթիլերս»-ի բաժնետոմսերի մի մասը, այժմ պետք է ստանա լիգայի 32 թիմերից 24-ի համաձայնությունը:
Մամլո ասուլիսի ժամանակ 58-ամյա գործարարը հայտարարել է, որ մտադիր է «Քլիվլենդ»-ը դարձնել հաղթանակներ տանող ակումբ:
Նշենք, որ անցած տարի Forbes-ը «Քլիվլենդ»-ը գնահատել էր 977 մլն ԱՄՆ դոլար:





































