Ամերիկացի թենիսիսիտուհիներ Սերենա և Վենուս Ուիլյամսները դարձել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի զուգախաղի ոսկե մեդալակիրներ:
Ուիլյամս քույրերը եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով առավելության են հասել Չեխիան ներկայացնող Լյուցիա Գրադեցկայի և Անդրեա Գլավաչկայի նկատմամբ:
Սա ամերիկուհիների երրորդ ոսկե մեդալն է զուգախաղերում: Ավելի վաղ նրանք հաղթել են 2000 թվականին Սիդնեյում և 2008 թվականին Պեկինում:
Բրոնզե մեդալի համար ռուսաստանցիներ Նադեժդա Պետրովան ու Մարիա Կիրիլենկոն կպայքարեն ԱՄՆ-ը ներկայացնող Լիզա Ռեյմոնդի ու Լիզել Հուբերի հետ:







































