Բեյոնսեն իր վերջին` I Was Here սինգլի և տեսահոլովակի հասույթը կնվիրաբերի ՄԱԿ-ի մարդասիրական գլոբալ նպատակների իրագործմանը: Փոփ երգչուհին և երգի հեղինակ Դայան Ուորենը որոշել են բարեգործություն անել:
I Was Here-ի հիման վրա տեսահոլովակը կնկարահանվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում:
Սինգլը և տեսահոլովակը լույս կտեսնեն օգոստոսի 19-ին` Մարդասիրական օգնության միջազգային օրը: Այդ օրը, ի դեպ, նաև Բիլ Քլինթոնի ծննդյան օրն է:










































