Wednesday, 17 06 2026
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայաստանը կաջակցի Իրանին Ուրմիա լիճը ցամաքելուց փրկելու գործում. Tehran Times (տեսանյութ)

Իրանի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ Իրանը արագորեն ցամաքող Ուրմիա լիճը վերակենդանացնելու գործում ստացել է Հայաստանի աջակցությունը: Այս մասին հաղորդում է Tehran Times-ը:

Ուրմիան աղի լիճ է` տեղակայված Իրանի հյուսիս-արևմուտքում: Այն ընկած է Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգների միջև: Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է և մոլորակի երրորդ աղի լիճը` 5.200 քառակուսի կմ մակերեսով:

Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ջավադ Մուհամեդզադեի խոսքով` Իրանն ու Հայաստանը համաձայնության են եկել Հայաստանից ջրափոխանցման հարցի շուրջ` կարգավորելու համար լճի ջրի մակարդակի ծայրահեղ անկումը: Շոգ եղանակը և տեղումների սակավությունը հանգեցրել են լճի` ռեկորդային ցածր մակարդակի: Նա հավելել է, որ լճի վերականգնման ծրագիրը ներառում է ջրափոխանցում` Արևելյան Իրանական Ադրբեջան շրջանից:

Նախկինում Իրանի իշխանությունները հայտարարել են Արաքս գետից ջրամատակարարման ծրագրի մասին, որն անցնում է Իրանի և Ադրբեջանի սահմանով: Սակայն Ադրբեջանի կողմից մերժում ստանալով` 950 միլիարդ թուման արժողությամբ ծրագիրը ձախողվել է:

Վերջին շրջանում Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են ստորագրել` բնապահպանական նախագծերի շուրջ համագործակցության վերաբերյալ:

Իրանական կողմը կարծում է, որ Ուրմիա լճի ցամաքումն ազգային բնապահպանական աղետ կլինի, որը կարող է ազդել նաև հարևան երկրների վրա:

Թեհրանը հաղորդում է, որ լճի կեսը` շուրջ 3000 քառակուսի կիլոմետր, չորացել է և վերածվել աղի դաշտերի:

Ջրի արագ գոլորշիացման և աղի պարունակության խտացման հետևանքով որոշ ջրիմուռներ լճի ջրերը կարմիրով են ներկել:

Բնապահպանները նախազգուշացնում են, որ արագ և վճռական քայլեր չձեռնարկելու դեպքում «աղի փոթորիկներ» կձևավորվեն ու նույնիսկ կհասնեն Թեհրան նահանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում