Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերը պետք է հետևեն միջազգային օրենքներին` կանխելու համար խաղաղ բնակչության շրջանում արձանագրվող կորուստները:
Ըստ միջազգային ռազմական օրենքների` գնդակոծել կարող են բացառապես ռազմական օբյեկտները, իսկ քաղաքներում ռազմական գործողությունները առանձնահատուկ զգուշությամբ պետք է անցկացվեն:
Ըստ հակակառավարական ակտիվիստների հաղորդագրությունների` Հալեպ քաղաքը, որտեղ չեն դադարում կատաղի բախումները, ենթարկվել է մասսայական ռմբակոծության, ինչը զինված ընդդիմությանը ստիպել է ետ կանգնել հեռուստակայանը գրավելու մտքից:
Անկախ աղբյուրներից հաստատող տեղեկություններ ստանալ առայժմ հնարավոր չէ, քանի որ իշխանությունները սահմանափակում են օտարերկրյա լրագրողների գործունեությունը երկրում:











































