Լեանդրո Բոնուչին մեղադրվում է «Բարի»-ում հանդես գալու ժամանակահատվածում պայմանավորված խաղերի մասնակից լինելու մեջ: Դատախազ Ստեֆանո Պալացին մեղադրանք է ներկայացրել խաղացողին:
Նա պահանջում է Բոնուչիին որակազրկել 3.5 տարի ժամկետով: Բացի այդ Պալացին իր պահանջներն է ներկայացրել սկանդալային պատմության հետ կապ ունեցող այլ ֆուտբոլիստների հանդեպ: Սիմոնե Պեպեին սպառնում է 1 տարվա որակազրկում, «Բոլոնյա»-ին` «-2» միավոր առաջնության մեկնարկին և 50 000 եվրո տուգանք, իսկ «Լեչե»-ն կարող է տեղափոխվել ավելի ցածր դիվիզիոն: «Ուդինեզե»-ն նույնպես կարող է տուգանվել 50 000 եվրոյով:










































