Բելառուսի բոլոր մարզական մեկնաբաններին պարտադրել են Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնաբանել ռուսաց լեզվով: Այդ մասին հաղորդում է Газета. Ру-ն:
«Բելտելեռադիոկոմպանիա»-ի (ընեկությանը պատկանում է Օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքը) ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ նման որոշման պատճառը մեկնաբանների կողմից բելառուսերենի վատ իմացությունն է:






































