Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը «Վոլին»-ի հետ խաղից առաջ պատասխանել է ուկրաինացի լրագրողների հարցերին:
«Դժվար խաղ է սպասվում, սակայն մենք գնում ենք հաղթելու: Պետք է յուրաքանչյուր խաղում ցուցադրել արագ և գեղեցիկ ֆուտբոլ և 3 միավոր վաստակել` անկախ այն հանգամաքից` սեփական մարզադաշտում ենք խաղում, թե մրցակցի:
Մենք «Դինամո»-ի հետ կապված բարդույթներ չունենք: Ի տարբերություն նրանց, մեր խաղը ստացվում է:









































