Գրոհայինները հարձակվել են Նիգերիայի ափին կանգանծ նավի վրա և առևանգել օտարերկրյա նավթային ընկերության չորս անդամի` սպանելով անձնակազմի երկու ներկայացուցչի: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
«Ինչպես մեզ հայտնի է դարձել` նավի վրա հարձակումից հետո չորս օտարերկրացի պատանդ է վերցվել: Անձնակազմի երկու ներկայացուցիչ սպանվել է»,- հայտարարել է Նիգերիայի ծովային ուժերի ներկայացուցիչ, կապիտան Քաբիր Ալիյուն:
Նա նաև նշել է, որ անձնակազմի ևս երկու ներկայացուցիչ վիրավոր է:
Նավը պատկանել է Sea Truck ընկերությանը: Բացի օտարերկրացիներից՝ նավի վրա եղել է անձնակազմի հինգ անդամ, նրանք բոլորը Նիգերիայի քաղաքացիներ են: Առևանգվածների քաղաքացիությունը դեռ հայտնի չէ:









































