Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր պաշտոնապես կհայտարարի Սանտի Կասորլայի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
«Մալագա»-ի հարձակվողական կիսապաշտպանը հայտարարել է, որ արդեն անցել է բուժզննումը: Կասորլան համաձայնել է քառամյա պայմանագիր ստորագրել լոնդոնյան թիմի հետ: Հավանաբար, Կասորլայի տեղափոխությունն «Արսենալ»-ի համար կարժենա 16 միլիոն ֆունտ ստեռլինգ:








































