Քաթարի արտգործնախարար Համադ բեն Յասիմ ալ-Թանին ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի` արդեն նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանի փոխարինողին կոչ է արել հրաժարվել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման ծրագրից և այլ ռազմավարություն մշակել:
Հիշեցնենք, որ Քոֆի Անանը մշակել էր վեց կետից բաղկացած ծրագիր` ուղղված Սիրիայում բռնության դադարեցմանը: Դրանով նախատեսվում էր խաղաղ բանակցություններ սկսել Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև, բնակավայրերից դուրս բերել զորքերը և ռազմական ծանր տեխնիկան, «մարդասիրական միջանցքներ» բացել, ազատել ընդդիմության կալանավորված գործիչներին, ապահովել լրագրողների ազատ տեղաշարժվելու իրավունքը, երաշխավորել խաղաղ հավաքների և ցույցերի անցկացումը:
Ծրագրի պայմանները իշխանության և ընդդիմության կողմից չիրագործվեցին, և Քոֆի Անանը հրաժարական տվեց:






































