The Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է իր կազմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Լուիշ Նանիին։
Այդ տեղափոխությունն իրականություն դարձնելու համար «գալակտիկոս»-ի ղեկավարությունը պատրաստ է 27 մլն եվրո վճարել։
25-ամյա ֆուտբոլիստի՝ «կարմիր սատանաներ»-ի հետ կնքած ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականը։
Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում են նաև ՊՍԺ-ն, «Ինտեր»-ը, «Յուվենթուս»-ն ու «Անժի»-ն։






































