Բռնցքամարտի միջազգային միությունը թուրքմեն մրցավար Իսհանգուլա Մերեթնիյազովին հեռացրել է Լոնդոնի Օլիմպիադայի հետագա մասնակցությունից: Պատճառն այն է, որ մրցավարը չի կանգնեցրել հանդիպումը մեկ ռաունդում վեց նոկդաունի դեպքում:
Մերեթնիյազովը վարել է 56 կգ քաշայիններ Մագոմեդ Աբդուլհամիդովի և Սաթոսի Շիմիջուի հանդիպումը: Աբդուլհամիդովը հաղթել է 22:17 հաշվով, չնայած այն փաստին, որ Շիմիջուն վեց անգամ նրան նոկդաունի է ենթարկել: Ճապոնական կողմի բողոքարկումից հետո ադրբեջանցու հաղթանակը չեղյալ է համարվել:
Նման սխալներ թույլ տալու համար մինչև օգոստոսի 6-ը աշխատանքից հեռացվել է նաև գերմանացի մրցավար Ֆրանկ Շարմախը:









































