Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականի ներկայացուցիչ Կրեյգ Բելամին չի կարող ասել, թե իր հավաքականը որ տեղը կզբաղեցնի Օլիմպիական խաղերում:
«Որ տեղը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի հավաքականը՝ չեմ կարող ասել: Ես չեմ մտածում դրա մասին. պարզապես ուրախ եմ, որ մասնակցում եմ Օլիմպիական խաղերին: Հաջորդ խաղում մենք հանդիպելու ենք Հարավային Կորեայի թիմին. հուսով եմ՝ կանցնենք կիսաեզրափակիչ»,- ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիա – Հարավային Կորեա քառորդ եզրափակչի հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին՝ ՀՀ ժամանակով 22:30-ին:









































