Ֆրանսիայի հետաքննությունը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ խնդրելով ձերբակալել Մարոկոյի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարին և հանձնել Ֆրանսիայի իշխանություններին՝ հարցաքննության, հաղորդում է BBC-ն:
Մարոկացի գեներալ Հոսնի Բենսլիմանն այժմ գտնվում է Լոնդոնի Օլիմպիադայում՝ իր երկրի պատվիրակության կազմում:
Ֆրանսիայում Բենսլիմանի և Մարոկոյի զինված ուժերի ևս 3 ներկայացուցիչների դեմ հետախուզում է հայտարարված՝ 1965թ. Փարիզում մարոկացի քաղաքական գործիչ Մեհդի բեն Բարքայի առևանգման կասկածանքով:
Բեն Բարքան եղել է մահացած Հասան թագավորի ամենասուր քննադատներից մեկը և զարգացող երկրների իրավունքների պաշտպանության ջատագով:










































