Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Տորոնտոյում կայանալիք «Masters-1000» մրցաշարին, որը սկսվում է օգոստոսի 6-ին: Կանադական մամուլի հաղորդմամբ՝ թենիսիստն ունի ծնկի վնասվածք: Հիշեցնենք, որ հենց այդ վնասվածքի պատճառով նա այժմ բաց է թողնում Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերը:
«Rogers Cup» մրցաշարի ներկայիս հաղթողն է Նովակ Ջոկովիչը: Նախորդ տարի եզրափակչում նա պարտության մատնեց ամերիկացի Մերդի Ֆիշին՝ 6:2, 3:6, 6:4 հաշվով:












































