Անդրեա Ստրամաչոնին՝ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչը, «Հայդուկ»-ի հետ հանդիպումից հետո(այն ավարտվեց «Ինտեր»-ի՝ 3-0 հաշվով հաղթանակով – խմբ.) կիսվել է իր տպավորություններով՝ խաղի հետ կապված:
«Մենք լավ էինք պատրաստվել այս խաղին: Գուցե «Հայդուկ»-ի ֆուտբոլիստները ֆիզիկապես գերազանցում են «Ինտեր»-ի խաղացողներին, բայց ես կարծում եմ՝ մենք այսօր ցուցադրեցինք հիանալի խաղ: Խաղավերջին Սիլվեստրը կոպիտ սխալ արեց, այլապես Հանդանովիչը նույնիսկ գնդակին ձեռք չէր տա: Մենք գոհ ենք մեր արդյունքից, բայց սա միայն առաջին խաղն էր. պետք է առաջ շարժվենք: Հաջորդ քայլը մենք պետք է կատարենք՝ նախապատրաստվելով Իտալիայի առաջնությանը. սխալ կլինի, եթե մտածենք պատասխան խաղի մասին»,- իտալական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ստրամաչոնիի խոսքերը:









































