Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ևս մեկ անգամ նշել է, որ ինքը պատրաստվում է ավարտել իր կարիերան ներկայիս թիմում՝ Մյունեխենի «Բավարիա»-ում:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էին իսպանական երկու գրանդները՝ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:
«Ես իսկապես ուզում եմ ավարտել կարիերաս հենց «Բավարիա»-ում: Բավական է լսել կնոջս խոսքերը մեր թիմի ու Մյունխենի մասին: Նա շատ ոգևորված է այս մտքից: Ես ինքս էլ համոզված եմ, որ մեկ այլ տեղ ավելի երջանիկ չեմ լինի, քան «Բավարիա»-ում»,- ասել է Ռիբերին:












































