Միլոշ Կրասիչը հեռացել է իտալական ակումբից: Ֆուտբոլիստը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբախչե»: Ինչպես հայտնում է «Ֆեներբախչե»-ի պաշտոնական կայքը, նրանք հաջողությամբ ձեռք են բերել Կրասիչի տրանսֆերը: Ֆուտբոլիստը ստամբուլյան թիմի հետ կնքել է քառամյա պայմանագիր: Աշխատավարձը՝ տարեկան 2,3 մլն եվրո:
Գործարքի գինը կազմել է 7 միլիոն եվրո:
Նշենք, որ 2010 թվականին «Յուվենթուս»-ը Կրասիչի տրանսֆերի ձեռքբերման համար Մոսկվայի ԲԿՄԱ-ին վճարել էր 15 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստի իրավունքների վաճառման կրկնապատիկից ավելին:










































