Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ պատրաստ է գնալ ներդրումների պետական պարտատոմսերի շուկայում` եվրոգոտին պարտքային ճգնաժամից փրկելու նպատակով: Այս մասին հայտնում է AFP-ն:
Չինովնիկի խոսքով` ԵԿԲ-ն մտադիր է ձեռնարկել «բացառիկ» միջոցառումներ, որպեսզի պարտքայնության արժեքը հասցվի «ընդունելի մակարդակի»:
Դրագին հավելել է, որ եվրոյից հրաժարվելը անհնար է ցակացած դեպքում ու ԵԿԲ-ն կպայքարի միասնական արժույթի համար հնարավոր բոլոր միջոցներով:
Նա հիմնական խնդիր է անվանել «սպեկուլյատիվ ֆինանսական շուկան», որը խաղադրույք է կատարում նրա վրա, որ եվրոգոտին չի գոյատևի:
ԵԿԲ-ի ղեկավարի խոսքով` ներդրումը կլինի բավական մեծ, որպեսզի հասնի իր նպատակին:
Կենտրոնական բանկը գործողությունների ավելի մանրամասն պլան կներկայացնի մոտակա մի քանի շաբաթում:






































