Ղրղըզստանի առաջին փոխվարչապետ Աաալի Քարաշևը օգոստոսի 2-ին կոչ է արել արագացնել Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու շինարարությունը, ինչպես նաև երկրում բացել չինական բանկերի մասնաճյուղեր:
Քարաշևի հայտարարությունը հնչել է Պեկինի և Բիշքեկի կողմից ձևավորված միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Եթե Չինաստանը հաղթի երկաթուղու կառուցման մրցույթում, Ղրղըզստանը ստիպված կլինի սեփական միջոցներով վճարել դրա կառուցման ծախսերը:
Բիշքեկում հավատում են, որ երկաթուղու կառուցումը կմիավորի երկիրը և կզարգացնի տնտեսությունը:











































