Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում 9 տուրից հետո ունեն 6.5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Նրանք առաջատար` Ռոմեն Էդուարին (Ֆրանսիա) զիջում են 0.5 միավորով:
Նշենք, որ մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:









































