Վրաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ձյուդոյիստ Բետկիլ Շուկվանիսը փախել է Լոնդոնում տեղակայված Օլիմպիական ճամբարից` խուսափելով Վրաստանի սպորտի փոխնախարարի կողմից խոստացված ֆիզիկական բռնությունից:
«Ես ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության կողմնակից եմ: Նախօրոք հայտարարել էի, որ Օլիմպիադայում հաղթանակ տանելու դեպքում նվիրելու եմ այն վրացական ընդդիմությանը:
Մրցաշարի երկրորդ տուրում պարտություն կրելուց հետո ինձ հայտնեցին, որ Օլիմպիական ճամբարի մոտ ինձ են սպասում Ուդեսիանին` Վրաստանի սպորտի փոխնախարարը և նրա 10 ընկերները` ֆիզիկական բռնության ենթարկելու նպատակով: Ստիպված էի գաղտնի, իմ խորվաթ ընկերոջ օգնությամբ, Լոնդոնից Թբիլիսի վերադառնալ»,- հայտնել է Շուկվանին:
Ձյուդոյիստի խոսքերով` Լոնդոն ժամանելուց անմիջապես հետո պատվիրակության ղեկավարի կողմից մշտապես ճնշման է ենթարկվել:








































