Թայվանի ռազմաօդային հրամանատարությունը պահուստ է ուղարկել AIM-7 Sparrow տեսակի բոլոր «օդ-օդ» հրթիռները, ինչպես նաև դրանց զենիթային մոդիֆիկացիաները: Այս մասին հայտնում է Strategy Page-ը:
Նման որոշման պատճառ է ծառայել մեծ քանակությամբ շարժիչների խափանումները ու հրթիռների որոշ համակարգերի անսարքությունները փորձարկումների ժամանակ, որքնք ացկացվել են 2011թ.:
Ներկայումս Sparrow հրթիռները պետք է օգտագործվեն թայվանական ռազմաօդային ուժերի կողմից միայն պատերազմի ժամանակ:
Թայվանը ամերիկյան հրթիռներ է գնում 1990-ակաների կեսերից:
Ընդհանուր առմամբ, թայվանական ռազմաօդային ուժերը համալրվել են շուրջ 1100 Sparrow հրթիռներով:
2011թ. մարտի փորձարկումների ժամանակ Թայվանը բացահայտեց, որ արձակված 4 հրթիռներից 2-ը չեն կարողացել հարվածել թիրախին:






































