Երեք միլիոն սիրիացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն, ապրենամթերքի, ցորենի, անասունների խիստ պակաս է զգացվում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և պարենամթերի կազմակերպության անցկացրած հետազոտության մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, զեկույցում ասվում է, որ շարունակվող մարտերի պատճառով 1.5 մլն մարդ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում շտապ օգնության կարիք ունի:
Հետազոտության համաձայն՝ Սիրիայի գյուղական շրջաններում ապրող բնակիչների մեծ մասը շարունակվող մարտերի և երաշտի պատճառով չի կարողանում զբաղվել ֆերմերական գյուղատնտեսությամբ:
Շատ ֆերմերներ ստիպված են եղել թողնել իրենց գործը աշխատող ձեռքի պակասի, վառելիքի գների աճի և ջրի պակասի պատճառով:









































