Thursday, 11 06 2026
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Կոմիտասը կփրկի մեզ

Փետրվարի 17-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանի և կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանի մամուլի ասուլիսը՝ «Ստեղծվում է կոմիտասյան համայնք» թեմայով։

Լալա Մնեյանը ներկայացրեց այն իրողությունը, որ մշակույթի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև այսօր մեր հասարակությանը հուզող մշակութային, կրթական բնագավառների բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում է նաև մշակութային առումով ազգային անվտանգության խնդիրը։ Մշակույթի հանձնաժողովի անդամների, հրավիրված մասնագետների ջանքերով այսօր ստեղծվում է «Կոմիտասյան քաղաքականության իրականացման» ծրագիր։

Ըստ բանախոսի՝ այժմ վտանգված է մեր ազգային ինքնությունը, գործող մշակութային քաղաքականության մեջ այն որպես խնդիր ձևակերպված չէ, չի գործում որպես կրթական–քարոզչական միասնական համակարգ։

Իսկ թե ինչո՞ւ Կոմիտաս, ի՞նչ ենք հասկանում «Կոմիտասյան քաղաքականություն» ասելով՝ հարցին պատասխանեց կոմիտասագետ, կոմպոզիտոր, մշակութաբան Արթուր Շահնազարյանը՝ մասնավորապես նշելով, որ երգը, երաժշտությունը մարդու վրա ունի ազդեցության մեծ ուժ, և կարևորվում է դրա միջոցով դեպի ազգային ինքնություն վերադարձը։

Ըստ Արթուր Շահնազարյանի՝ Կոմիտասի շնորհիվ փրկվել և մեզ է հասել հայ երաժշտության ամբողջական ժառանգությունը հայության սկզբնավորումից մինչև 20-րդ դար՝ ընդգրկելով Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածները։ Կոմիտասը ցույց տվեց հայ երաժշտության ուրույն լինելը։

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ որոշել են
ողջ Հայաստանում տարածել և ուսուցանել Կոմիտասի 5 երգ. «Ամենապարզ ճանապարհն է, որ մեր ինքնությունը վերադարձնենք մեր ժողովրդին»:

«Կոմիտաս անվան տակ մենք հասկանում ենք Արևմտյան և Արևելյան Հայաստանի հազարամյակների մշակույթը` երաժշտության լեզվով»,- ընդգծեց կոմիտասագետը և հավելեց` ով այդ 5 երգը իմանա, պաշտպանված կլինի բոլոր մշակութային աղետներից, թուրքական ելևէջներից և կվերագտնի իր ինքնությունը:

Միաժամանակ Կոմիտասը համաշխարհային երաժշտության մեջ նոր տիպի հարմոնիայի՝ ներդաշնակության հեղինակն է, որն ընկած է համաշխարհային ժամանակակից երաժշտության հիմքում։

Կարևորվեց նաև հայոց լեզվի դերը, քանի որ լեզուն ինքը երաժշտություն է, իսկ երաժշտությունը, լինելով ավելի ազդեցիկ, շատ արագ ու մատչելի ձևով դրոշմվում է մարդու ենթագիտակցության վրա և դառնում նրա ինքնության պաշտպանն ու պահապանը։

Երկու բանախոսներն էլ շեշտեցին, որ կոմիտասյան ժառանգությունը պատկանում է միմիայն հայ ժողովրդին, և որևէ մեկը իրավունք չունի այն սեփականաշնորհելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում