«Միլան»-ը դեռևս ցանկանում է իր կազմ վերադարձնել Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակային և Նյու Յորքում բանակցում է վերջինիս ու իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Մենք Նյու Յորքում բանակցում ենք Ֆլորենտինո Պերեսի հետ։ Բանակցությունները դանդաղ են ընթանում, քանի որ Կակայի տրանսֆերային արժեքը շատ մեծ է։ Բայց նա մեր պատմության մի մասն է»,- հայտարարել է «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին։
Իտալական ակումբը ցանկանում է վարձակալել բրազիլացու տրանսֆերը։








































