Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանում անցկացրեց հարցում՝ ակումբի՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով։ Մխիթարյանը 2012 թվականի ընթացքում 5-րդ անգամ ճանաչվեց լավագույնն իր թիմի կազմում։
Հարցմանը մասնակցեց 455 մարդ։ Ձայների 71.43%-ը Մխիթարյանի օգտին էր։ Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Հենրիկ Մխիթարյան – 325 (71.43%)
2. Ֆերնանդինյո – 26 (5.71%)
3. Անդրեյ Պյատով – 25 (5.49%)
4. Մարկո Դևիչ – 14 (3.08%)
5. Դարիո Սռնա – 14 (3.08)









































