Բրազիլական մամուլի հաղորդմամբ՝ Գանսոն կարող է մասնակցել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի առաջիկա հանդիպումներին:
Բանն այն է, որ ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի վնասվածք էր ստացել: Բրազիլիայի ազգային ընտրանու բժշկական անձնակազմը մտահոգված էր, քանի որ հնարավոր էր՝ Գանսոն չկարողանար օգնել ազգային թիմին: Սակայն վերջին բուժզննումը ցույց տվեց, որ նա կարող է շարունակել Օլիմպիական խաղերը:
«Մենք չենք պնդի, որ նա խաղա, որպեսզի ավելի լուրջ վնասվածքից զերծ պահենք»,- Գանսոյի վերաբերյալ ասել է Մենեզեսը:






































