ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Սիրիայի հակամարտությանը վերաբերող քվեարկությունը հետաձգվել է` այն կկայանա ուրբաթ օրը: Ավելի վաղ նախատեսվում էր փաստաթուղթը քննարկման ներկայացնել այսօր` տեղի ժամանակով ժամը 10:00-ին:
Չորեքշաբթի երեկոյան երկրների պատվիրակություններին փոխանցվել է փաստաթղթի վերախմբագրված տարբերակը` հիմնավոր փոփոխություններով:
Մասնավորապես, տեքստից հանվել է միակողմանի կերպով Դամասկոսի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին կոչը: Բացի այդ` հանվել է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող պարբերությունը:











































