ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը: Սենատը` միաձայն, իսկ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ (421 կողմ, 6 դեմ) ընդունել է օրինագիծը, որով պատիժ է սահմանվում այն ֆինանսական ինստիտուտների, բեռնափոխադրող և այլ ընկերությունների նկատմամբ, որոնք Իրանի հետ կհամագործակցեն էներգետիկ, ֆինանսական և տրանսպորտային ոլորտներոմ: Պատժամիջոցի նպատակն է խստացնել Իրանից նավթի և նավթամթերքի արտահանման արգելքը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` փաստաթուղթն ուղարկվել է նախագահի վավերացմանը, որն այս շաբաթ արդեն իսկ համաձայնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել:
Չնայած այն բանին, որ Իրանը պնդում է, թե ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Թեհրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ:








































