Պարզվում է, որ Օլիմպիական խաղերի ոչ բոլոր երկրպագուներն են համամիտ NBC հեռուստաընկերության մենաշնորհային քաղաքականության հետ, որը գնել է Լոնդոնում Օլիպիական խաղերը հեռարձակելու բացառիկ իրավունքը: Տեխնոլոգիաներում առավել բանիմացները համակարգին խաբելու միջոց են գտել:
Նրանք համակարգիչն այնպես են ծրագրավորում, որ թվում է, թե նրանք ԱՄՆ-ում չեն, այլ Կանադայում կամ մեկ ուրիշ տեղում են: Այդ կերպ սպորտի սիրահարները կարող են օգտվել այլ մեդիա ընկերությունների ծառայություններից, որոնց նրանք այս կամ այն կերպ ստիպված են վճարել:
Այնուամենայնիվ այդ կերպ նրանք, ովքեր դժգոհ են, կարող են բոյկոտել NBC-ն:
Օրինակ՝ Ջեյսոն Լիգեյթին ծրագիրը կոտրելու և BBC-ի սերվերին միանալու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 10 րոպե, հաղորդում է Itarr tass-ը:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նա դա արել է, որպեսզի Օլիմպիական խաղերին հետևի ուղիղ եթերով:
“Ես ընկերության քաղակաքանությունն ընդունեցի որպես անձնական վիրավորմանք և որոշեցի բոյկոտել NBC-ն, սակայն ես չհրաժարվեցի մրցաշարրեը դիտելուց, հետևաբար հարկավոր էր այլընտրանք գտնել”:
Միջազգային օլիմպիական հանձաժողովին ԱՄՆ տարածքում լոնդոնյան խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքի համար NBC-ն վճարել է 1.38 միլիարդ դոլար և այժմ ամռան գլխավոր իրադարձությանը հետևել կարող են միայն նրանք, ովքեր ունեն NBC-ի թանկարժեք բաժանորդագրություն:
Ընկերության նման քաղաքկանությունը քննադատության է ենթարկվել հասարակության մեջ, այդ թվում նաև Twitter սոցցանցում:






































