Նիդեռլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը նշանակվել է երկրի ընտրանու գլխավոր մարզիչ Լուի վան Գաալի օգնականի պաշտոնում:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Չկա ավելի լավ բան, քան աշխատել ազգային հավաքականում: Այն, որ ես երկար ժամանակ հանդես եմ եկել ազգային ընտրանու կազմում, ինձ շատ կօգնի»,- ասել է Կլյուվերտը` Նիդեռլանդների ֆուտբոլի միության հետ պայմանգիր ստորագրելուց անմիջապես հետո:
Ավելի վաղ վան Գաալի օգնական էր նշանակվել նաև Դենի Բլինդը:









































