Միջազգային Օլիմպիական կոմիտեի և լողի միջազգային միության կարծիքով` լողորդուհի Յե Շիվենի, ով համալիր լողի 400 մետրում ավելի քան 1 վայրկյանով գերազանցել է համաշխարհային ռեկորդը, դոպինգ օգտագործելու մեղադրանքներն անհիմն են:
ԱՄՆ-ի` լողի մարզիչների միության նախագահ Ջոն Լեոնարդը հայտնել է, որ մրցուղու վերջին 100 մ չինուհու ելույթն իրեն հիշեցրել է ԳՖՀ որոշ լողորդների:
«Մեր սպորտի պատմությունը ցույց է տվել, որ եթե ինր- որ անհավանական երևույթի ականատես ենք դառնում, ապագայում պարզվում է, որ այն չի կատարվել առանց դոպինգի «օգնության»,- ասել է Լեոնարդը:
«Օլիմպիական յուրաքանչյուր մարզաձևի 5 լավագույն ներկայացուցիչները խթանիչների գործածման լուրջ ստուգում են անցնում: Կանոնների խախտման փաստը մենք անպայման կբացահայտեինք»,- նշել է ՄՕԿ նախագահ Մարկ Ադամսը:
Իսկ լողի միջազգային միության նախագահը հավելել է, որ 16-ամյա չինուհու ազնվությունը կասկածի տակ դնողները, հավանաբար, «խելահեղներ են»:










































