Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանի մամլո քարտուղար Դարյա Լյախը խնդրել է լրագորղներին Pussy Riot-ի գործով վկաների ցուցմունքները շարադրել անուղղակի խոսքով, հաղորդում է Lenta.ru-ի լրագրողը:
Ավելի վաղ, դատարանը արգելել էր թղթակիցներին վկայությունները հրապարակել որևէ եղանակով: Կանոնները մեղմացվեցին այն բանից հետո, երբ լրագրողները պահանջեցին պաշտոնապես հայտարարել արգելքի մասին ու այդ մասին որոշումը ներառել գործի նյութերում:
Դատարանում պնդում են, որ արգելված է վկաների ցուցմունքները ներկայացնել ուղղակի եղանակով: Դա բացատրվում է նրանով, որ դեռևս ցուցմունք չներկայացրած վկաները կարող են վերաձևակերպել իրենց վկայությունները` ծանոթանալով այլ վկաների ցուցմունքներին:
Դարյա Լյախը սպառնացել է, որ այն լրագրողները, որոնք չեն ենթարկվի, կզրկվեն դատական նիստերին մասնակցելու իրավունքից, իսկ նրանց խմբագրություններին կուղարկվեն քրեական դատավարության օրենսգրքի կանոնները խախտելու մասին նախազգուշացումներ:
Մինչ այդ, ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն, որոնց հղում է կատարում Լյախը, չկա ուղղակի արգելք ԶԼՄ-ներում վկաների ցուցմունքները հրապարակելու մասին:
Pussy Riot պանկ խմբի երեք մասնակիցները մեղադրվում են Հիսուս Քրիստոսի տաճարում խուլիգանություն կատարելու մեջ. վերջիններս երգել էին «Աստվածամայր, Պուտինին հեռացրու» երգը:









































