Ինչպես հաղորդում է Al-Ahram կայքը, հունվարի 28-ին Կահիրեի Ազգային թանգարանից գողացված` Էհնաթոն փարավոնի արձանիկն այսօր վերադարձվել է թանգարանին ամերիկյան համալսարանի դասախոսի կողմից:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում հաստատվել էին այն լուրերը, համաձայն որի` Ազգային թանգարանից գողացվել էին մի շարք ցուցանմուշներ, այդ թվում և 8 չափազանց արժեքավոր ցուցանմուշ, որոնցից մեկն էլ Էհնաթոն փարավոնի արձանիկն էր: